Հոդված 22
Հոդված 22
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կողմից ներքին իրավական պահանջները կատարվելուց հետո, որով Կողմերը դիվանագիտական հայտագրերի փոխանակման միջոցով ծանուցում են միմյանց այդ պահանջները կատարելու մասին։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին ծանուցումն ստանալու օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՎԵՐՈՆՇՅԱԼԻ՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով իրենց համապատասխան Կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Երևան քաղաքում 2011 թվականի հոկտեմբերի 5-ին, երկու բնօրինակով, արաբերեն, անգլերեն և հայերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի կամ դրա հավելվածի մեկնաբանման շուրջ որևէ տարաձայնության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Քուվեյթի Պետության Կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի
Կետ 1
Երթուղիների ցանկ