Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի նշանակելու ավիաընկերություն կամ ավիաընկերություններ՝ դիվանագիտական ուղիներով գրավոր հայտնելով մյուս Պայմանավորվող կողմին սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցություններ շահագործելու նպատակով:

2) Սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունները կարող են սկսվել ցանկացած ժամանակ՝ պայմանով, որ.

ա) Պայմանավորվող կողմը, որին տրամադրվել են սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանված արտոնությունները, գրավոր նշանակել է ավիաընկերություն կամ ավիաընկերություններ, և

բ) այդ արտոնությունները տրամադրող Պայմանավորվող կողմը թույլատրել է նշանակված ավիաընկերությանը սկսել օդային հաղորդակցություններ:

3) Այդ իրավունքները տրամադրող Պայմանավորվող կողմը պետք է, սույն հոդվածի 4-րդ և 5-րդ պարբերությունների դրույթների պահպանմամբ, առանց անհիմն ձգձգման, նշված թույլտվությունը տրամադրի օդային հաղորդակցությունների շահագործման համար՝ պայմանով, որ համաձայնեցված հաղորդակցությունների սակագները սահմանվել են սույն Համաձայնագրի 1-րդ հոդվածի դրույթների համաձայն:

4) Պայմանավորվող կողմերից մեկը կարող է մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունից կամ ավիաընկերություններից պահանջել ապացույցներ, որ վերջիններս ի վիճակի են կատարելու այն օրենքներով և կանոնակարգերով նախատեսված պայմանները, որոնք նշված Պայմանավորվող կողմի կողմից կիրառվում են միջազգային օդային հաղորդակցությունների շահագործման նկատմամբ՝ համաձայն Կոնվենցիայի դրույթների:

5) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի կասեցնելու ավիաընկերության՝ սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանված արտոնությունները, եթե պահանջի դեպքում ավիաընկերությունը ապացույցներ չունենա այն բանի, որ այդ ավիաընկերության նկատմամբ գույքային սեփականության նշանակալի մասը և արդյունավետ վերահսկողությունը պատկանում են այդ ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմին կամ նրա քաղաքացիներին, կամ ընկերություններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։