Հոդված 8
Հոդված 8
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ
1) Պայմանավորվող կողմերից մեկի ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները պետք է իրավունք ունենան մյուս Կողմի տարածքում հիմնելու իրենց սեփական ներկայացուցչությունը:
2) Պայմանավորվող կողմերից մեկի նշանակված ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները պետք է ունենան իրավունքներ, մյուս Պայմանավորվող կողմի օրենքների և կանոնակարգերի համաձայն, մուտքի, գտնվելու և աշխատանքի հետ կապված, ինչպես նաև իրավունք՝ մյուս Կողմի պետության տարածք ներմուծել և պահել վաճառքի կառավարման, տեխնիկական, գործունեության կազմակերպման և այլ անհրաժեշտ մասնագիտական անձնակազմ` օդային հաղորդակցություններ ապահովելու նպատակով:
3) Գլխավոր գործակալի կամ վաճառքի գծով գլխավոր գործակալի նշանակման դեպքում այդ գործակալը պետք է նշանակվի յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի՝ համապատասխան կիրառելի օրենքների և կանոնակարգերի համաձայն։
4) Համապատասխան տարածքում կիրառվող օրենքների և կանոնակարգերի պահպանմամբ՝ Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերությունները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ուղղակիորեն կամ իրենց գործակալների միջոցով իրավունք ունեն զբաղվելու օդային փոխադրումների վաճառքով, և ցանկացած անձ պետք է ազատ լինի գնելու նման փոխադրումները: