Հոդված 20. Սոցիալական աջակցության հիմնական սկզբունքները
Հոդված 20. Սոցիալական աջակցության հիմնական սկզբունքները
1. Սոցիալական աջակցության հիմնական սկզբունքներն են`
1) երեխաներին սոցիալական աջակցություն տրամադրելու առաջնահերթությունը` սոցիալական աջակցություն տրամադրելիս երեխաներին նախապատվություն տալը.
2) համագործակցությունը` սոցիալական աջակցության տրամադրումը աջակցող ցանցի մասնակիցների փոխգործակցության և համատեղ գործունեության հիման վրա.
3) համարժեքությունը և շարունակականության ապահովումը` սոցիալական կարիքներին առավել համապատասխան սոցիալական աջակցության տրամադրումը, դրանց շարունակականության ապահովումը.
4) թափանցիկությունը` սոցիալական աջակցության վերաբերյալ տեղեկատվության հասանելի լինելը հասարակության համար.
5) սոցիալական խնամառության բացառումը` անձի ակտիվության դրսևորման և ինքնօգնության ունակությունների զարգացումը սոցիալական աջակցությունից շարունակական կախվածությունը բացառելու համար.
6) նախաձեռնողականությունը` կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելուն նպաստող գործոնների վերհանումը, այդ գործոնների կանխմանն ու հակազդմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
7) խտրականության արգելքը` սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորությունների ապահովումը, սոցիալական աջակցության տրամադրման ընթացքում խտրական վերաբերմունքի բացառումը.
8) մասնակցությունն ապահովելը` անձի` իր սոցիալական խնդիրների լուծման որոշումների կայացմանը մասնակից դարձնելը.
9) կամայականության արգելքը՝ սոցիալական աջակցություն տրամադրելիս միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ անհավասար մոտեցում ցուցաբերելու անթույլատրելիությունը, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք: