Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Հոդված 37. Տեղական սոցիալական ծրագրերը

գործել է մինչև 2015-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 37. Տեղական սոցիալական ծրագրերը

1. Տեղական սոցիալական ծրագրերը կազմվում են տարածքային առանձնահատկությունների, տարածքում առկա խնդիրների հաշվառմամբ` կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով` համայնք(ներ)ի սոցիալական կարիքների գնահատման հիման վրա:

2. Տեղական սոցիալական ծրագրերը մշակվում են համայնքի ղեկավարի կողմից, լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի սոցիալական դեպք վարողի մասնագիտական աջակցությամբ` գործընթացին մասնակից դարձնելով համայնքի տարածքում գործող աջակցող ցանցի մասնակիցներին և համայնքի բնակչության ներկայացուցիչներին:

3. Տեղական սոցիալական ծրագրերը կարող են կազմվել մեկ համայնքի կամ մեկից ավելի համայնքների կողմից համատեղ` ընդհանուր խնդիրների լուծման և ընդհանրական սոցիալական կարիքների բավարարման նպատակով:

4. Տեղական սոցիալական ծրագրերն իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի կամ պայմանագրային հիմունքներով՝ համայնքում գործող աջակցող ցանցի մասնակցի կողմից:

5. Տեղական սոցիալական ծրագրերը կարող են ֆինանսավորվել՝

1) համայնքի բյուջեի միջոցներից.

2) իրավաբանական և ֆիզիկական անձանց հատկացրած միջոցներից.

3) սոցիալական աջակցության վճարովի (համավճարով) ծառայություններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցների հաշվին:

6. Տեղական սոցիալական ծրագրերի շրջանակներում սոցիալական աջակցությունը տրամադրվում է սույն օրենքով սահմանված սկզբունքների համաձայն, համայնքի ավագանու հաստատած կարգով` սոցիալական աջակցություն ստացողի անհատական ծրագրին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։