Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԸ

Հոդված 44. Սոցիալական պաշտպանության ոլորտի խրախուսման և զարգացման ֆոնդը

գործել է մինչև 2015-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 44. Սոցիալական պաշտպանության ոլորտի խրախուսման և զարգացման ֆոնդը

1. Սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի արդյունավետությունը և որակը բարձրացնելու նպատակով ձևավորվում է սոցիալական պաշտպանության ոլորտի խրախուսման և զարգացման ֆոնդ (այսուհետ՝ ֆոնդ):

2. Ֆոնդը ձևավորվում է՝

1) պետական նպաստ ստացող ընտանիքի կամ անձի ներկայացրած փաստաթղթերում պետական նպաստի իրավունք տվող կամ պետական նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունները լիազորած պետական մարմնի կողմից հայտնաբերվելու դեպքում ավելի վճարված և վերադարձված կամ բռնագանձված գումարներից տասը տոկոս մասհանումների հաշվին.

2) լիազորած պետական մարմնի կողմից հայտնաբերված` սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու կամ կենսաթոշակի կամ դրամական այլ վճարների չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն հանգեցնող հանգամանքների մասին չտեղեկացնելու կամ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին կամ այլ անձի ավելի վճարված գումարների դեպքում կենսաթոշակից պահումներից կամ դատական կարգով փաստացի բռնագանձված կենսաթոշակի գումարներից տասը տոկոս մասհանումների հաշվին.

3) զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում աշխատանք փնտրողներին և գործատուներին տրամադրված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հետ գանձված ֆինանսական միջոցներից՝ տասը տոկոս մասհանումների հաշվին.

4) սոցիալական ծառայություններ տրամադրող պետական մարմինների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների աշխատողների նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում կիրառվող նյութական պատասխանատվության արդյունքում գանձվող գումարների հաշվին:

3. Ֆոնդը ծախսվում է սոցիալական պաշտպանության ոլորտում՝

1) համակարգչային, կապի և տրանսպորտային միջոցների ձեռք բերման ու շահագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և նյութատեխնիկական ապահովվածության համար.

2) լիազորած պետական մարմնի և լիազորած պետական մարմնի կառավարման ոլորտում գործող մարմնի աշխատողների դրամական պարգևատրման և օգնության համար.

3) շենքերի, շինությունների, աշխատանքային պայմանների բարելավման համար:

4. Ֆոնդի գումարների օգտագործման` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձևով:

5. Ֆոնդի միջոցները մուտքագրվում և օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։