Հոդված 42. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հիմնական իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 42. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հիմնական իրավունքներն ու պարտականությունները
1. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետն իրավունք ունի կատարելու տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրելու սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները:
2. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետը պարտավոր է`
1) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած անձին օգնել հայտնաբերելու և օգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը.
2) միջոցներ ձեռնարկել հայտնաբերելու սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց, ընտանիքներին և այլ սոցիալական խմբերին, աջակցել նրանց դիմելու տարածքային մարմնին.
3) պահպանել իր կողմից սպասարկվող անձանց (ընտանիքների) սոցիալական աջակցություն տրամադրելու ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերի.
4) որպես աջակցող ցանցի ներկայացուցիչ՝ մասնակցել սույն օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ և 8-րդ կետերով նախատեսված աշխատանքներին.
5) տնային այցելությունների ժամանակ ներկայացնել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված վկայականը:
3. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետն ունի սույն օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ իրավունքներ և պարտականություններ:
4. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները և տվյալ տարածքում գործող կազմակերպությունները պարտավոր են աջակցել համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետին իր ծառայողական պարտականությունները կատարելիս:
5. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետն ունի վկայական, որը տրամադրում է համայնքի ղեկավարը: