Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Հոդված 41. Խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետների հիմնական իրավունքներն ու պարտականությունները

գործել է մինչև 2015-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 41. Խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետների հիմնական իրավունքներն ու պարտականությունները

1. Խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետներն ունեն հետևյալ հիմնական իրավունքները.

1) կատարել տնային այցելություններ` սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պարտականությունները կատարելու նպատակով.

2) համագործակցել աջակցող ցանցի մասնակից կազմակերպությունների հետ.

3) մասնակցել տեղական սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին:

2. Խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետներն ունեն հետևյալ հիմնական պարտականությունները.

1) գնահատել սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական կարիքները և իրականացնել նրա անհատական ծրագրով` իր կազմակերպությանը վերապահված իրավասությունների շրջանակներում նախատեսված միջոցառումները, անհատական ծրագրով նախատեսված ժամկետներում մասնակցել խմբային (բազմամասնագիտական) քննարկումներին.

2) մատուցել սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված համապատասխան սոցիալական ծառայությունները՝ սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական կարիքին համապատասխան.

3) պահպանել իր կողմից սպասարկվող անձանց (ընտանիքների) սոցիալական աջակցություն տրամադրելու ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերի.

4) տեղեկացնել լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի սոցիալական աշխատողին (սոցիալական դեպք վարողին) սոցիալական աջակցություն ստացողի համար իրավիճակի ակնկալվող բնականոն փոփոխություններից տարբերվող ընթացք առաջանալու մասին:

3. Խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետն ունի սույն օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ իրավունքներ և կրում է պարտականություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։