Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Հոդված 7. Սոցիալական ծառայությունների տրամադրման հիմնական սկզբունքները

գործել է մինչև 2015-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 7. Սոցիալական ծառայությունների տրամադրման հիմնական սկզբունքները

1. Սոցիալական ծառայությունների տրամադրման հիմնական սկզբունքներն են`

1) մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, մարդու արժանապատվությունը հարգելը.

2) հասցեականությունը` սոցիալական ծառայությունների տրամադրումը իսկապես դրա կարիքն ունեցող անձին.

3) մատչելիությունը` տրամադրվող սոցիալական ծառայություններին հասանելիության ապահովումը.

4) համաչափությունը՝ հետապնդված նպատակներին համարժեք սոցիալական ծառայությունների տրամադրումը.

5) խորհրդապահությունը` սոցիալական ծառայությունների տրամադրման ժամանակ հայտնի դարձած անհատական տվյալները չհրապարակելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի.

6) օրինականությունը՝ սոցիալական ծառայությունների տրամադրումը Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։