Գլուխ 9 · ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԸ
Հոդված 43. Տարածքային մարմինների աշխատողների վարձատրությունը
Հոդված 43. Տարածքային մարմինների աշխատողների վարձատրությունը
1. Տարածքային մարմինների քաղաքացիական ծառայող հանդիսացող աշխատողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Տարածքային մարմինների համայնքային ծառայող հանդիսացող սոցիալական աշխատանքի մասնագետների վարձատրությունն իրականացվում է սույն օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջների համաձայն: