Հոդված 28. Սոցիալական աջակցություն հայցող և ստացող անձանց իրավունքները
Հոդված 28. Սոցիալական աջակցություն հայցող և ստացող անձանց իրավունքները
1. Սոցիալական աջակցություն հայցող (սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած) անձն իրավունք ունի`
1) ստանալու տեղեկատվություն իր սոցիալական իրավունքների, դրանց իրականացման պայմանների, կարգի և տվյալ սոցիալական խնդիրը լուծելու եղանակների մասին.
2) պահանջելու և ստանալու սոցիալական աջակցություն՝ օրենքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում.
3) ստանալու իր կյանքի և առողջության համար անվտանգ սոցիալական ծառայություններ.
4) սոցիալական աջակցության տրամադրման մերժման դեպքում ստանալու գրավոր պատասխան կամ այդ մասին իրազեկվելու Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ եղանակներով .
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով մասնակցելու սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշման ընդունման գործընթացին.
6) հրաժարվելու սոցիալական աջակցություն ստանալուց, բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերի.
7) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու տարածքային մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների որոշումները, գործողությունները կամ անգործությունը.
8) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ իրավունքներ:
2. Սոցիալական աջակցություն ստացող անձն, ի լրումն սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված իրավունքների, իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով մասնակցելու սոցիալական աջակցության տրամադրման շրջանակներում իր սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող առանձին որոշումների կայացման գործընթացին: