Հոդված 24. Տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունները
Հոդված 24. Տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունները
1. Տեղական ինքնակառավարման մարմինը սոցիալական ծառայություններ է տրամադրում`
1) պետության պատվիրակած լիազորությունների շրջանակներում.
2) սոցիալական աջակցության համայնքային ծրագրերի շրջանակներում.
3) կամավոր լիազորությունների շրջանակներում:
2. Համայնքի ղեկավարը համագործակցում է աջակցող ցանցի հետ:
3. Համայնքի ղեկավարն աջակցում է սոցիալական աջակցության պետական ծրագրերի իրականացմանը դրանց հասցեականության մեծացման հարցում` հայտնաբերելով համայնքի առավել աղքատ, ինչպես նաև սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ոչ աղքատ ընտանիքներին:
4. Համայնքի ղեկավարն իր աշխատակազմի ուժերով կամ աջակցող ցանցի հետ համատեղ կազմակերպում է տնային այցելություններ և հնարավորության դեպքում լուծում տալիս տվյալ ընտանիքի կամ անձի սոցիալական խնդիրներին:
5. Համայնքի ղեկավարը համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմնի մասնագիտական աջակցությամբ կազմակերպում է համայնքի սոցիալական կարիքների գնահատման հիման վրա տեղական սոցիալական ծրագրերի մշակման, ընդունման և դրանց իրականացման գործընթացը: