Հոդված 27. Սոցիալական աջակցության տրամադրումը դադարեցնելը
Հոդված 27. Սոցիալական աջակցության տրամադրումը դադարեցնելը
1. Սոցիալական աջակցության տրամադրումը դադարեցվում է`
1) սոցիալական աջակցություն ստանալու հիմքերի վերացման դեպքում.
2) եթե պարզվում է, որ սոցիալական աջակցություն ստացողի կողմից ներկայացված՝ սոցիալական աջակցությունը տրամադրելու որոշման համար հիմք հանդիսացած տեղեկությունները (փաստաթղթերը) հավաստի չեն.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով՝ սոցիալական աջակցություն ստացողի կողմից սոցիալական աջակցություն ստանալու պայմաններն ու կարգը խախտելու դեպքում.
4) սոցիալական աջակցություն ստացողի՝ սոցիալական աջակցություն ստանալուց հրաժարվելու դեպքում, բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերի.
5) սոցիալական աջակցություն ստացողի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում.
6) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:
2. Սոցիալական աջակցության տրամադրումը վերականգնվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով: