Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 30. Սոցիալական աջակցություն ստանալուց հրաժարվելու և սոցիալական աջակցություն

գործել է մինչև 2015-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 30. Սոցիալական աջակցություն ստանալուց հրաժարվելու և սոցիալական աջակցություն

ստանալու անձի իրավունքի սահմանափակումները

1. Անձի (նրա օրինական ներկայացուցչի)՝ սոցիալական աջակցություն ստանալուց հրաժարվելու դեպքում անձը տեղավորվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում, եթե չի ստանում անհրաժեշտ խնամք և

1) ինքնասպասարկման և (կամ) ակտիվ տեղաշարժվելու ունակության կորստով պայմանավորված՝ անկարող է ինքնուրույն բավարարել իր հիմնական պահանջմունքները) կամ

2) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով, առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության անձին բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն տեղավորելու որոշումը կայացնում է խնամակալության և հոգաբարձության մարմինը` լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի եզրակացության հիման վրա:

3. Սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված խնամքի տրամադրումն անձին կարող է մերժվել, եթե նա քրոնիկ ալկոհոլամոլ և (կամ) թմրամոլ է, վարակակիր է, տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնց բուժումը հնարավոր է միայն հատուկ մասնագիտացված բժշկական հաստատություններում: Հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերով սոցիալական աջակցության տրամադրումը մերժելու մասին որոշումը լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինն ընդունում է համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատության եզրակացության հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։