Հոդված 36. Միջգերատեսչական սոցիալական համագործակցությունը
Հոդված 36. Միջգերատեսչական սոցիալական համագործակցությունը
1. Միջգերատեսչական սոցիալական համագործակցությունն իրականացվում է սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում՝ տարածքային մարմինների, առողջապահական, կրթաուսումնական կազմակերպությունների, ոստիկանության տեղամասային տեսուչների և այլ շահագրգիռ կողմերի (այսուհետ` կողմեր) միջև:
2. Միջգերատեսչական սոցիալական համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կանոնակարգով:
3. Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգով սահմանվում են՝
1) համագործակցող կողմերի ցանկը.
2) համագործակցող կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները.
3) միջգերատեսչական համագործակցության ձևերն ու կարգը.
4) խնդրահարույց այն դեպքերը, որոնք կարող են նախանշել անձի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված լինելը կամ հայտնվելու հնարավորությունը, որոնց հայտնաբերման ժամանակ կողմերը պարտավորվում են տեղեկացնել համապատասխան տարածքային մարմնին.
5) համագործակցող կողմերի միջև տրամադրվող տեղեկատվության ծավալի, ձևի, տրամադրման ժամկետի մասին պահանջները.
6) մշտադիտարկման և գնահատման ընթացակարգը: