Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Հոդված 38. Սոցիալական աշխատանքը

գործել է մինչև 2015-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 38. Սոցիալական աշխատանքը

1. Սոցիալական աշխատանքը մարդու անհատական սոցիալական կարիքների բավարարման նպատակով հոգեբանական և մանկավարժական մեթոդների ու եղանակների կիրառման միջոցով իրականացվող մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է մարդու (անձամբ այն իրականացնելու անկարողության դեպքում) կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելուն կամ կանխարգելելուն` մարդուն, ընտանիքին, սոցիալական այլ խմբերին անհատական օգնություն ցուցաբերելու միջոցով` սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով:

2. Սոցիալական աշխատանքի մասնագետներն են սոցիալական աշխատողն ու սոցիալական սպասարկողը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։