Հոդված 46. Օրենքի ուժի մեջ մտնելը
Հոդված 46. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերի:
2. Մինչև սոցիալական աջակցության իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:
3. Մինչև սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված համալիր կենտրոնների ստեղծումը տարածքային մարմինները սոցիալական ծառայությունները տրամադրում են իրենց գտնվելու վայրերում: Համալիր սոցիալական ծառայությունների յուրաքանչյուր տարածքային կենտրոնի ստեղծումից հետո տվյալ սպասարկման տարածքի բնակչությանը սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները տեղակայվում են համալիր կենտրոնում:
4. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների վճարումը 2017 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է մեկ միասնական պետական մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող օրվա դրությամբ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-207-Ն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում աշխատող քաղաքացիական կամ համայնքային ծառայողների, ինչպես նաև խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետների վրա սույն օրենքի 39-րդ հոդվածը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից:
6. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմիններում, ինչպես նաև սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված կազմակերպություններում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2017 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում, աշխատանքի ընդունված սոցիալական աշխատանքի մասնագետներն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ դասընթացները պետք է ավարտեն աշխատանքի ընդունվելուց հետո՝ առավելագույնը 12 ամիսների ընթացքում:
7. Տարածքային մարմինների համայնքային ծառայող հանդիսացող սոցիալական աշխատանքի մասնագետների վարձատրությունը մինչև 2017 թվականի հունվարի 1-ն իրականացվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: 2017 թվականի հունվարի 1-ից տարածքային մարմինների համայնքային ծառայող հանդիսացող սոցիալական աշխատանքի մասնագետների հիմնական աշխատավարձը սահմանվում է տարածքային մարմինների քաղաքացիական ծառայող հանդիսացող սոցիալական աշխատանքի մասնագետների հիմնական աշխատավարձին հավասար չափով, իսկ լրացուցիչ աշխատավարձի և պարգևատրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-207-Ն օրենքը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2014 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-231-Ն