ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 2. Օրենքի կիրառման ոլորտը
Հոդված 2. Օրենքի կիրառման ոլորտը
1. Սույն օրենքը տարածվում է գինեգործության նպատակով խաղողի մշակության, իրացման և խաղողի հումքով ոգելից խմիչքների արտադրության, վերամշակման, մակնշման և շուկայահանման բնագավառում ծագած հասարակական հարաբերությունների մասնակից բոլոր սուբյեկտների վրա:
2. Սույն օրենքը չի տարածվում՝
1) անձնական կամ ընտանեկան, ինչպես նաև այլ ոլորտներում օգտագործման նպատակներով խաղողի մշակության, պահվող և իրացվող խաղողի վրա.
2) անձնական կամ ընտանեկան օգտագործման համար նախատեսված տնային պայմաններում արտադրված գինեգործական արտադրանքի վրա: