ԽԱՂՈՂ ԵՎ ԳԻՆԻԳլուխ 3 · ԽԱՂՈՂԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՆՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 7. Խաղողի տնկարկների հիմնումը խաղողի մշակության ֆիլոքսերազերծ տարածաշրջաններում
Հոդված 7. Խաղողի տնկարկների հիմնումը խաղողի մշակության ֆիլոքսերազերծ տարածաշրջաններում
1. Արգելվում է խաղողի մշակության ֆիլոքսերազերծ տարածաշրջաններում խաղողի տնկարկների հիմնումը խաղողի ֆիլոքսերադիմացկուն սորտերով և ֆիլոքսերադիմացկուն սորտերով պատվաստակալների վրա պատվաստած տնկանյութերով:
2. Խաղողի մշակության ֆիլոքսերազերծ և ֆիլոքսերայով վարակված տարածաշրջանների սահմանները և խաղողի ֆիլոքսերադիմացկուն սորտերի ցանկը սահմանում է կառավարությունը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի սահմանափակումները չեն տարածվում գիտահետազոտական նպատակներով հիմնվող փակ կարանտին պայմաններով տնկարկների վրա: