Անցնել բովանդակությանը
ՇՈՒԿԱՅԱՀԱՆՈՒՄ, ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 13 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 57. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը և հետևանքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 57. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը և հետևանքները

1. Սույն օրենքի դրույթները խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

2. Բացի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվության միջոցներից, օրենքի դրույթների խախտումներն առաջացնում են հետևյալ հետևանքները՝

1) որպես վտանգավոր սննդամթերք` կառավարության սահմանած կարգով օգտահանվում կամ ոչնչացվում է գինեգործական այն արտադրանքը, որն ստացվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի, 13-րդ հոդվածի 1-ին մասի, 22-րդ հոդվածի 1-ին մասի, 29-րդ հոդվածի 1-ին մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի, 50-րդ հոդվածի 1-ին մասի և 51-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումներով.

2) թորվում է գինեգործական այն արտադրանքը, որն ստացվել է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-8-րդ մասերի, 31-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի, 32-րդ հոդվածի 1-ին մասի, 39-րդ հոդվածի 1-3-րդ մասերի և 5-րդ մասի դրույթների խախտումներով.

3) զրկվում է աշխարհագրական նշումից գինեգործական այն արտադրանքը, որն արտադրվել է սույն օրենքի 17-20-րդ հոդվածների, 39-րդ հոդվածի 4-րդ մասի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի, 43-րդ հոդվածի, 44-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 49-րդ հոդվածի, 51-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթների խախտումներով.

4) զրկվում է հայկական կոնյակ նշումից գինեգործական այն արտադրանքը, որն արտադրվել է սույն օրենքի 23-28-րդ հոդվածների դրույթների խախտումներով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված` թորման եղանակով օգտահանման և 2-րդ կետում նշված` թորման հետևանքով ստացվող գինեգործական արտադրանքում սպիրտի խտությունը չպետք է պակաս լինի 87 ծավ. %-ից:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված օգտահանման կամ ոչնչացման և 2-րդ կետում նշված թորման ծախսերը հոգում է գինեգործական արտադրանք արտադրողը:

(57-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.12.15 ՀՕ-12-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։