Անցնել բովանդակությանը
ՇՈՒԿԱՅԱՀԱՆՈՒՄ, ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 9 · ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՈՎ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԽԱՂՈՂԻ ԳՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 49. Աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի արտադրության նպատակով խաղողի գնումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 49. Աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի արտադրության նպատակով խաղողի գնումը

1. Աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի արտադրության նպատակով խաղողը գնվում է խաղող արտադրողի և գինեգործական արտադրանքն արտադրողի միջև՝ մինչև մշակության սեզոնի սկսելը կնքված պայմանագրի հիման վրա:

Պայմանագրում նշվում են խաղողի սորտի (սորտերի) անվանումը, խաղողի տնկարկի չափը, բերքի քանակը, ինչպես նաև դրույթ այն մասին, որ գնորդն իրավունք ունի վերահսկողություն իրականացնելու խաղողի մշակությունն ըստ լիազոր մարմնի սահմանած կարգի կատարելու նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։