ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ (ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԵՆԴԻ), ԲՐԵՆԴԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂԻԳլուխ 7 · ԽԱՂՈՂԻ ՕՂԻ
Հոդված 40. Խաղողի օղիների գինենյութի և թորվածքահումքի թորմանը ներկայացվող հիմնական պահանջները
Հոդված 40. Խաղողի օղիների գինենյութի և թորվածքահումքի թորմանը ներկայացվող հիմնական պահանջները
1. Խաղողի օղու գինենյութը և թորվածքահումքը թորվում են հատուկ սարքերում և տարվա որոշակի ժամանակահատվածում:
2. Խաղողի օղու գինենյութի և թորվածքահումքի թորման համար նախատեսված սարքերին ներկայացվող տեխնիկական պահանջները, թորման ժամանակահատվածները և կարգը սահմանում է կառավարությունը: