ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ (ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԵՆԴԻ), ԲՐԵՆԴԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂԻԳլուխ 7 · ԽԱՂՈՂԻ ՕՂԻ
Հոդված 41. Խաղողի օղու թորվածքի հնացմանը ներկայացվող հիմնական պահանջները
Հոդված 41. Խաղողի օղու թորվածքի հնացմանը ներկայացվող հիմնական պահանջները
1. Խաղողի օղու թորվածքը հնացվում է միայն կաղնեփայտյա տակառներում և (կամ) չեզոք նյութից պատրաստված պահամաններում` կաղնեփայտի առկայությամբ:
2. Աշխարհագրական նշումով խաղողի օղու թորվածքը հնացվում է միայն կաղնեփայտյա տակառներում:
3. Խաղողի օղու թորվածքի հնացման ռեժիմները, ժամանակահատվածները և կարգը սահմանում է կառավարությունը: