Հոդված 50. Գինեգործական արտադրանքի մնացորդների վերամշակումը
Հոդված 50. Գինեգործական արտադրանքի մնացորդների վերամշակումը
(վերնագիրը փոփ. 17.12.15 ՀՕ-12-Ն)
1. Գինեգործական արտադրանքի մնացորդները վերամշակվում և (կամ) պահեստավորվում են գինեգործական արտադրանքի արտադրությունից առանձնացված արտադրական տարածքներում:
2. Գինեգործական արտադրանքի մնացորդներ վերամշակողը պարտավոր է առանձին հաշվառել և փաստաթղթավորել վերամշակման համար նախատեսված գինեգործական արտադրանքի մնացորդների, վերամշակումից ստացված արտադրանքի, մասնավորապես թորումից ստացված սպիրտի մնացորդների, արտադրության ու շրջանառության փուլերում դրանց շարժի և ստացված ու իրացված արտադրանքի քանակները:
3. Գինեգործական արտադրանքի մնացորդների, վերամշակումից ստացված արտադրանքի մնացորդների, արտադրության ու շրջանառության փուլերում դրանց շարժի և ստացված ու իրացված արտադրանքի քանակների հաշվառման փաստաթղթերը պահպանվում են դրանց վերջին խմբաքանակի իրացումից կամ օգտագործումից հետո՝ առնվազն երեք տարի:
4. Հաշվառման փաստաթղթերի ձևերը սահմանում է լիազոր մարմինը:
5. Գինեգործական արտադրանք արտադրողը և (կամ) վերամշակողը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև դեկտեմբերի 1-ը, լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն խաղողի տվյալ տարվա բերքի գնման քանակների և միջին գնի մասին:
6. Գինեգործական արտադրանքի մնացորդներ վերամշակողը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաջորդող տարվա փետրվարի 1-ը, լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն վերամշակված գինեգործական արտադրանքի մնացորդների և ստացված պատրաստի արտադրանքի, մասնավորապես թորումից ստացված սպիրտի քանակների մասին:
(50-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 17.12.15 ՀՕ-12-Ն)