ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ (ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԵՆԴԻ), ԲՐԵՆԴԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂԻԳլուխ 6 · ԲՐԵՆԴԻ
Հոդված 32. Բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի և բուրավետ ջրի թորմանը ներկայացվող հիմնական պահանջները
Հոդված 32. Բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի և բուրավետ ջրի թորմանը ներկայացվող հիմնական պահանջները
1. Բրենդիի գինենյութը, սպիրտահումքը, սպիրտաջուրը և բուրավետ ջուրը թորվում են հատուկ սարքերում և տարվա որոշակի ժամանակահատվածում:
2. Բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի և բուրավետ ջրի թորման համար նախատեսված սարքերին ներկայացվող տեխնիկական պահանջները, թորման ժամանակահատվածները և կարգը սահմանում է կառավարությունը: