ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ (ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԵՆԴԻ), ԲՐԵՆԴԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂԻԳլուխ 5 · ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ (ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԵՆԴԻ)
Հոդված 28. Հայկական կոնյակի տարախառնուրդին ներկայացվող հիմնական պահանջները
Հոդված 28. Հայկական կոնյակի տարախառնուրդին ներկայացվող հիմնական պահանջները
1. Հայկական կոնյակի տարախառնուրդում թույլատրվում է օգտագործել միայն հայկական կոնյակի սպիրտ, հայկական կոնյակ, հայկական կոնյակի սպիրտաջուր, հայկական կոնյակի բուրավետ ջուր, խմելու կամ մշակման ենթարկված ջուր, կոլեր և շաքարի օշարակ:
2. Հայկական կոնյակի տարախառնումն իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում:
3. Հասուն հայկական կոնյակի տարախառնուրդում արգելվում է օգտագործել հայկական կոնյակի բուրավետ ջուր:
4. Հասուն հայկական կոնյակի տարախառնուրդում օգտագործվող հայկական կոնյակի սպիրտները պետք է լինեն հնացված բացառապես կաղնեփայտյա տակառներում:
5. Հայկական կոնյակները շշալցվում են միայն տարախառնուրդի հանգստից հետո: