Հոդված 54. Խաղողագործական և գինեգործական արտադրանքների իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկը
Հոդված 54. Խաղողագործական և գինեգործական արտադրանքների իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկը
1. Կառավարությունը սահմանում է խաղողագործական և գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկի (այսուհետ՝ իզոտոպային տվյալների ազգային բանկ) վարման կարգը: Իզոտոպային տվյալների ազգային բանկը վարում է լիազոր մարմինը:
2. Լիազոր մարմինը պարտավոր է յուրաքանչյուր տարի կատարել Հայաստանի Հանրապետությունում արտադրված գինեգործական արտադրանքի և դրա արտադրության մեջ օգտագործվող խաղողագործական արտադրանքի որոշակի խմբաքանակների H.2 և C.13 իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննություն և գրանցել դրա արդյունքները:
3. Գինեգործական արտադրանք արտադրողները յուրաքանչյուր տարի պարտավոր են իրենց միջոցների հաշվին լիազոր մարմին ուղարկել իրենց արտադրած գինեգործական և դրա արտադրության մեջ օգտագործվող խաղողագործական արտադրանքի նմուշներ՝ իզոտոպային բաղադրության փորձաքննության համար:
3.1. Կառավարությունը սահմանում է գինեգործական արտադրանք արտադրողների կողմից արտադրության մեջ օգտագործվող, իզոտոպային բաղադրության փորձաքննության համար անհրաժեշտ խաղողագործական ու գինեգործական արտադրանքի նմուշները լիազոր մարմնին տրամադրելու կարգը:
4. Եթե տվյալ տարի իզոտոպային տվյալների ազգային բանկ իզոտոպային բաղադրության փորձաքննության համար չեն ուղարկվել գինեգործական արտադրանքի և դրա արտադրության մեջ օգտագործվող խաղողագործական արտադրանքի նմուշներ, ապա արգելվում է տվյալ գինեգործական արտադրանքի շուկայահանումը:
5. H.2 և C.13 իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննության մեթոդը սահմանվում է Հայաստանի ազգային ստանդարտով:
(54-րդ հոդվածը լրաց., փոփ. 17.12.15 ՀՕ-12-Ն)