Անցնել բովանդակությանը
ԽԱՂՈՂ ԵՎ ԳԻՆԻԳլուխ 3 · ԽԱՂՈՂԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՆՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 6. Խաղողի մշակության տարածաշրջանները, մակրոշրջանները և միկրոշրջանները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Խաղողի մշակության տարածաշրջանները, մակրոշրջանները և միկրոշրջանները

(վերնագիրը լրաց. 17.12.15 ՀՕ-12-Ն)

1. Հայաստանի Հանրապետությունում խաղողի մշակության տարածաշրջաններն են Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և Երևանի խաղողագործական տարածաշրջանները (այսուհետ՝ խաղողագործական տարածաշրջան):

2. Խաղողագործական տարածաշրջանների սահմաններից դուրս գտնվող տարածքներում խաղողի մշակությունը չի արգելվում:

3. Խաղողագործական տարածաշրջաններում տարբեր բնակլիմայական առանձնահատկություններ ունեցող խաղողագործական տարածքների առկայության դեպքում ըստ անհրաժեշտության կարող են առանձնացվել մեկ կամ մի քանի խաղողագործական մակրոշրջաններ և միկրոշրջաններ:

4. Խաղողի մշակության մակրոշրջանների և միկրոշրջանների սահմաններն ու դրանց անվանումները սահմանում է կառավարությունը:

(6-րդ հոդվածը լրաց., խմբ. 17.12.15 ՀՕ-12-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։