Հոդված 48. Հայաստանի Հանրապետությունում արտադրված գինեգործական արտադրանքի մակնշմանը ներկայացվող ոչ պարտադիր պահանջները
Հոդված 48. Հայաստանի Հանրապետությունում արտադրված գինեգործական արտադրանքի մակնշմանը ներկայացվող ոչ պարտադիր պահանջները
1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող գինեգործական արտադրանքի մակնշումը կարող է լրացվել հետևյալ ոչ պարտադիր տեղեկություններով` արտադրանքը շուկայահանող մեկ կամ մի քանի անձանց անունները, հասցեները և զբաղեցրած պաշտոնները, արտադրանքի տեսակը, գույնը, կոդը (EAN), արտադրման տարեթիվը, օգտագործված խաղողի մեկ կամ մի քանի սորտերի անվանումը, ստացած պարգևները, շքանշանները կամ մրցույթներին մասնակցությունը, եթե դրանք վերաբերում են վաճառքի հանված տվյալ կոնկրետ խմբաքանակին, տվյալ արտադրանքի արտադրության մեթոդների, ստացման եղանակների և շշալցման վայրի մասին, լրացուցիչ ավանդական նշանակումները և շշի (տարայի) հերթական համարը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող գինեգործական արտադրանքների մակնշումը լրացվում է ցանկացած այլ բնույթի` օրենքով չարգելված գովազդային տեղեկատվությամբ: