Անցնել բովանդակությանը
ԽԱՂՈՂ ԵՎ ԳԻՆԻԳլուխ 4 · ԳԻՆԻՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ՄՇԱԿՈՒՄՆԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԸ

Հոդված 14. Գինենյութերի և գինիների արտադրությանը ներկայացվող հիմնական պահանջները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Գինենյութերի և գինիների արտադրությանը ներկայացվող հիմնական պահանջները

1. Խաղողի հյութը և խաղողի խտացված հյութը չեն կարող օգտագործվել գինենյութի ստացման համար կամ ավելացվել գինենյութին և չեն կարող ենթարկվել սպիրտային խմորման: Սույն դրույթը չի տարածվում թորման հետևանքով ստացված գինեգործական արտադրանքի վրա, որը չի նախատեսվում գինու և հայկական կոնյակի արտադրության մեջ օգտագործելու համար:

2. Արգելվում է գինի պատրաստել խաղողի կնճեռից, գինու նստվածքից կամ դրանց թորումից ստացված սպիրտներից:

3. Կնճեռագինին կարող է օգտագործվել միայն թորման նպատակով:

4. Արգելվում է կարմիր կամ վարդագույն գինի պատրաստել սպիտակ և կարմիր գինիների տարախառնումից: Սույն դրույթը չի տարածվում խաղողի բուրավետացված գինիների վրա:

5. Այլ երկրներից ներկրված թարմ խաղողը, խաղողի քաղցուն, խտածո քաղցուն և սպիրտի օգնությամբ պահածոյացված քաղցուն չեն կարող օգտագործվել աշխարհագրական նշումով գինիների արտադրության մեջ կամ ավելացվել այդ գինիների արտադրման համար անհրաժեշտ գինեգործական արտադրանքին:

6. Այլ երկրներից ներմուծված գինենյութերի տարախառնումը Հայաստանի Հանրապետությունում արտադրված գինենյութերի հետ թույլատրվում է միայն սովորական գինիների արտադրության համար նախատեսված գինենյութերի հետ:

7. Արգելվում է գինուն և գինենյութերին ավելացնել սպիրտ, բացառությամբ թարմ խաղողից խմորված քաղցուն սպիրտով պահածոյացնելու, հատուկ, խաղուն, մարգարտային և բուրավետացված գինիների արտադրության:

8. Աշխարհագրական նշումով գինիներն արտադրվում և շշալցվում են միայն տվյալ խաղողագործական տարածաշրջանում կամ մակրոշրջանում կամ միկրոշրջանում:

(14-րդ հոդվածը լրաց. 17.12.15 ՀՕ-12-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։