Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ (ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԵՆԴԻ), ԲՐԵՆԴԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂԻԳլուխ 5 · ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ (ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԵՆԴԻ)

Հոդված 25. Հայկական կոնյակի գինենյութի արտադրությանը ներկայացվող հիմնական պահանջները

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 25. Հայկական կոնյակի գինենյութի արտադրությանը ներկայացվող հիմնական պահանջները

1. Հայկական կոնյակի գինենյութը արտադրվում է միայն կառավարության սահմանած խաղողի որոշակի սորտերից:

2. Խաղողի այլ սորտերի կշռային տոկոսը հայկական կոնյակի գինենյութի պատրաստման համար պիտանի խաղողի սորտերի մեջ չպետք է գերազանցի 5 տոկոսը:

3. Հայկական կոնյակի գինենյութի համար նախատեսված 100 կգ խաղողի մամլումից ստացված քաղցուի քանակությունը չպետք է գերազանցի 88 լիտրը:

4. (մասն ուժը կորցրել է 17.12.15 ՀՕ-12-Ն)

5. Արգելվում է հայկական կոնյակի գինենյութերի հարստացումը, քաղցրացումը, սպիրտացումը, սոսնձումը, ֆիլտրումը և կենտրոնախուսակումը:

6. Հայկական կոնյակի գինենյութի արտադրության համար նախատեսված խաղողի սորտերը սահմանում է կառավարությունը:

(25-րդ հոդվածը փոփ. 17.12.15 ՀՕ-12-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։