ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ (ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԵՆԴԻ), ԲՐԵՆԴԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂԻԳլուխ 6 · ԲՐԵՆԴԻ
Հոդված 31. Բրենդիի գինենյութի արտադրությանը ներկայացվող հիմնական պահանջները
Հոդված 31. Բրենդիի գինենյութի արտադրությանը ներկայացվող հիմնական պահանջները
1. Բրենդիի գինենյութը արտադրվում է միայն կառավարության սահմանած խաղողի որոշակի սորտերից:
2. Խաղողի այլ սորտերի մասնաբաժինը բրենդիի գինենյութի արտադրության համար նախատեսված խաղողի սորտերի մեջ չպետք է գերազանցի 25 տոկոսը:
3. Բրենդիի գինենյութի արտադրության համար նախատեսված խաղողի սորտերը և բրենդիի գինենյութերում բնական սպիրտի փաստացի նվազագույն քանակությունները սահմանում է կառավարությունը:
4. Արգելվում է բրենդիի գինենյութի հարստացումը և սպիրտացումը:
5. Բրենդիի գինենյութերի թորման ժամկետները և կարգը սահմանում է կառավարությունը։