Հոդված 44. Աշխարհագրական նշումով խաղողի օղիների արտադրությանը և շրջանառությանը ներկայացվող պահանջները
Հոդված 44. Աշխարհագրական նշումով խաղողի օղիների արտադրությանը և շրջանառությանը ներկայացվող պահանջները
(վերնագիրը խմբ. 17.12.15 ՀՕ-12-Ն)
1. Աշխարհագրական նշումով խաղողի օղիներ արտադրողը և (կամ) վերամշակողը և (կամ) պահեստավորողը պարտավոր են (է) հաշվառել և փաստաթղթավորել աշխարհագրական նշումով խաղողի օղիների արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության և շրջանառության փուլերում դրանց շարժի և պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակները:
2. Աշխարհագրական նշումով խաղողի օղիների արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության և շրջանառության փուլերում դրանց շարժի և պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակների հաշվառման փաստաթղթերը պահպանվում են դրանց վերջին խմբաքանակի իրացումից կամ օգտագործումից հետո՝ առնվազն երեք տարի:
3. Հաշվառման փաստաթղթերի ձևերը սահմանում է լիազոր մարմինը:
(44-րդ հոդվածը խմբ. 17.12.15 ՀՕ-12-Ն)