ՇՈՒԿԱՅԱՀԱՆՈՒՄ, ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 12 · ԽԱՂՈՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՊԱՀՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 56. Խաղողի հումքով ոգելից խմիչքների անվտանգության ապահովման արտադրական հսկողությունը, համապատասխանության հավաստումը և պետական վերահսկողությունը
Հոդված 56. Խաղողի հումքով ոգելից խմիչքների անվտանգության ապահովման արտադրական հսկողությունը, համապատասխանության հավաստումը և պետական վերահսկողությունը
1. Խաղողի հումքով ոգելից խմիչքների անվտանգության ապահովման արտադրական հսկողությունն իրականացնում է գինեգործական արտադրանք արտադրողը:
2. Խաղողի հումքով ոգելից խմիչքների համապատասխանության հավաստումը և պետական վերահսկողությունը իրականացվում է «Համապատասխանության գնահատման մասին» և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգերին համապատասխան: