Հոդված 58. Անցումային դրույթներ
Հոդված 58. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ`
1) 6-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2013 թվականի հունվարի 1-ից.
2) 10-րդ հոդվածի 4-րդ մասի, 11-րդ հոդվածի և 14-րդ հոդվածի 8-րդ մասի, որոնք ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից.
3) 17-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից.
4) 18-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից.
5) 23-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից.
6) 26-րդ հոդվածի 1-ին մասի, որոնք ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից.
7) 38-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից.
8) 46-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից, նույն հոդվածի 4-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից, և նույն հոդվածի 6-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից.
9) 50-րդ հոդվածի և 51-րդ հոդվածի 1-ին մասի, որոնք ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից.
10) 51-րդ հոդվածի 2-4-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2013 թվականի հունվարի 1-ից.
11) 54-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
(58-րդ հոդվածը փոփ. 17.12.15 ՀՕ-12-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2008 թ. հուլիսի 15
Երևան
ՀՕ-135-Ն