Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 14

գործել է մինչև 2016-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 14.

Նախատեսում է գանգոսկրերի, գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքները (բարորակ, չարորակ), այլ ծավալային գոյացություններ, ինչպիսիք են կիստաները (հետվնասվածքային, հետբորբոքային, պարազիտար և այլն), դրանք հեռացնելուց հետո մնացած հետևանքները, առաջնային և երկրորդային զարգացող մկանային ատրոֆիաները (միոպաթիա, ողնուղեղային և նյարդային ամիոտրոֆիա), նյարդային համակարգի դեգեներատիվ բնույթ կրող համակարգային հիվանդությունները (սիրինգոմիելիա, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, Շտրյումպելի հիվանդություն, ցրված սկլերոզ և այլն), ինչպես նաև նյարդային համակարգի բոլոր ժառանգական հիվանդությունները և մանկական ցերեբրալ կաթվածը:

«Ա» կետին վերաբերում են ծանր բնույթի բնածին շեղումները և ԿՆՀ-ի հիվանդությունները, ինչպես նաև արագ զարգացող կամ ֆունկցիաների կտրուկ խանգարումներով զուգակցվող հիվանդությունները (գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքներ, սիրինգոմիելիա՝ սուր արտահայտված տրոֆիկ խանգարումներով, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, միասթենիա, Ֆրիդրեյխի ողնուղեղային ատաքսիա և այլն):

«Բ» կետին վերաբերում են այն հիվանդությունները, որոնց ժամանակ ֆունկցիաների խանգարումն արտահայտված է չափավոր, ընթացքը դանդաղ է, երկարատև (1-2 տարի), ախտանշաններն ունեն հետագա զարգացման միտում (միոպաթիաների դանդաղ զարգացող ձևեր, սիրինգոմիելիայի դանդաղ ընթացքով մկանների աննշան ատրոֆիայով և զգացողության թույլ խանգարումով և այլն): Առանձին դեպքերում, նկատի առնելով հրամանատարության և զորամասի բժշկի կարծիքը հիվանդի աշխատանքի բնույթի, ծառայողական պարտականությունների կատարման ծավալի, որակի և աշխատունակության մասին, ըստ այս կետի թույլատրվում է խաղաղ պայմաններում որոշում կայացնել պարտադիր զինվորական ծառայության առավելագույն տարիքին չհասած սպաների և ենթասպաների պիտանիության մասին:

Այս կետին են վերաբերում նաև նյարդային համակարգի դանդաղ ընթացող հիվանդությունները, երբ օբյեկտիվ նշանները թույլ են արտահայտված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։