Հոդված 18. Նախատեսում է սուր վարակիչ, մակաբույծ հիվանդություններից, թունավորումներից հետո առաջացած այն վիճակները, երբ առկա են ժամանակավոր ֆունկցիոնալ խանգարումներ, և ստացիոնար բուժման ավարտից հետո հիվանդի մոտ պահպանվում են ընդհանուր ասթենիան, ուժերի անկումը, սնման խանգարումը:
Հոդված 18. Նախատեսում է սուր վարակիչ, մակաբույծ հիվանդություններից, թունավորումներից հետո առաջացած այն վիճակները, երբ առկա են ժամանակավոր ֆունկցիոնալ խանգարումներ, և ստացիոնար բուժման ավարտից հետո հիվանդի մոտ պահպանվում են ընդհանուր ասթենիան, ուժերի անկումը, սնման խանգարումը:
Հիվանդության պատճառով արձակուրդի անհրաժեշտության մասին որոշում կարող է ընդունվել միայն հիվանդության ծանր ու բարդ ընթացքի, ինչպես նաև միջին ծանրությամբ ընթացող առանձին դեպքերում, երբ փորձաքննվողի մոտ մնացորդային երևույթների կայունության գնահատականի և աշխատունակության լիակատար վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս: Վարակիչ հիվանդության (վիրուսային հեպատիտի A, որովայնային տիֆ և այլն) թեթև ձևեր տարած զինծառայողներին հիվանդության պատճառով արձակուրդ չի տրվում, եթե առկա չէ աշխատունակության ակնհայտ անկում: Այդ կարգի հիվանդությունների վերականգնողական բուժումն ավարտվում է զինվորական հոսպիտալների վերականգնողական բաժանմունքներում կամ մասսայականացման ժամանակ զորամասերի բուժկետերում, որտեղ կարող են անցկացվել համապատասխան միջոցառումներ վարակաբանի հսկողության տակ: Բացառիկ դեպքերում վերականգնողական բուժումը թույլատրվում է իրականացնել զինվորական բուժկանխարգելիչ հիմնարկների ինֆեկցիոն բաժանմունքներում:
Հեպատիտ A-ի միջին և ծանր, հեպատիտ B-ի հայտնաբերման դեպքում բուժումն իրականացվում է ինֆեկցիոն բաժանմունքներում՝ բուժման ավարտից հետո տրամադրելով պարտադիր վերականգնողական արձակուրդ: Այս հիվանդների վերջնական փորձաքննությունն իրականացվում է ֆունկցիոնալ խանգարումները նկատի ունենալով, 30-րդ հոդվածի համապատասխան կետերի կիրառմամբ: Առանց ֆունկցիոնալ խանգարման HBS-անտիգենակրությունը խոչընդոտ չէ զինվորական ծառայության անցնելու համար: Հեպատիտ B տարած զինծառայողներին անհրաժեշտ է կատարել հսկողական հետազոտություններ` լավացումից 3-6 ամիս անց:
Բուժմանը դժվար ենթարկվող սուր վարակիչ հիվանդությունների առկայության դեպքում զինակոչիկների փորձաքննությունն իրականացվում է «ա» կետով` տրամադրելով տարկետում մինչև 1 տարի, հետագա պարտադիր բուժման և հետազոտման նպատակով: Խրոնիզացիայի ենթարկված բացիլակրություն ունեցող զորակոչիկների փորձաքննությունն իրականացվում է 19-րդ հոդվածով:
«Բ» կետով են փորձաքննվում մակաբուծական և վարակիչ հիվանդություններ տարած անձինք, եթե չկան ֆունկցիոնալ խանգարում և լաբորատոր շեղումներ:
Որովայնային տիֆի և պարատիֆերի սովորական ու աբորտիվ ձևերով (մարմնի ջերմաստիճանի բարձրացում դիտվում է 3 օրից ոչ ավելի) հիվանդացած զինծառայողները վարակային բաժանմունքներ տեղափոխվելու կարիք չունեն և ապաքինվելուց հետո ենթակա են փորձաքննության: Թեթև վիրուսային հեպատիտով հիվանդացած անձանց համար առողջական վիճակի վերականգնման ժամկետը 21 օր է, միջին ծանրության հիվանդների համար` 30 օր: Ըստ բժշկական ցուցումների` որովայնային տիֆ, պարատիֆ ու վիրուսային հեպատիտ տարած հիվանդների առողջական վիճակի վերականգնման ժամկետը կարող է երկարացվել` 10-45 օր արձակուրդ հատկացնելու միջոցով, հետագա վերափորձաքննությամբ: Առանձին դեպքերում որոշում է ընդունվում սանատոր-կուրորտային բուժման մասին:
Սուր վարակիչ հիվանդություններ տարած զինծառայողների վերաբերյալ, ինչպես նաև հիվանդության բարդությունների զարգացման ժամանակ (անկախ սուր շրջանի արտահայտվածությունից), երբ ստացիոնար բուժման ավարտից հետո պահպանվում են ասթենիան, ուժերի անկումը, հոսպիտալային բուժումից հետո որոշում է ընդունվում հիվանդության պատճառով, լրացուցիչ մինչև մեկամսյա արձակուրդի անհրաժեշտության մասին:
Սուր վարակիչ հիվանդություններ տարած, առողջացած զինակոչիկները` առանց կլինիկալաբորատոր շեղումների, ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության` ըստ «բ» կետի:
Վերականգնումից հետո զինվորական ծառայության և զինվորական մասնագիտությամբ ծառայության համար պիտանիությունը որոշելու նպատակով, 22-րդ հոդվածի «դ» կետի համաձայն, փորձաքննության են ուղարկվում հատուկ զորամասերում ծառայողները, իսկ մնացածներն ուղարկվում են` ըստ բժշկական ցուցումների:
Սպայական կոչում չունեցող կուրսանտների և ունկնդիրների վերաբերյալ որոշում ընդունվում է ըստ վերոնշյալի:
Վիրուսային հեպատիտով, որովայնային տիֆով, պարատիֆերով հիվանդացած զորակոչիկներին տվյալ հոդվածով տրվում է տարկետում, եթե բուժումից հետո 6 ամիս չի անցել: Տարկետումից հետո, համաձայն 22-րդ հոդվածի «դ» կետի, նրանք ճանաչվում են ոչ պիտանի` ՌՆ, Իճ և այլ աղբյուրների հետ աշխատելու համար: Հատուկ զորամասերում, սահմանապահ զորքերում ծառայության համար նրանց պիտանիությունը որոշվում է անհատապես: