Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 74
Հոդված 74.
Կոպերի դիրքային տարբեր թերությունների (սերտաճում, ներանկում, արտաշրջում, իսկական պտոզ, լագօֆթալմ) առկայության դեպքում հաշվի է առնվում նաև տեսողական ու շարժողական ֆունկցիաների խանգարման աստիճանը: Այն դեպքում, երբ կարելի է վիրահատության միջոցով վիճակը լավացնել, պետք է վիրահատությունը կատարել մինչև փորձագիտական որոշման ընդունումը:
«Բ» կետին վերաբերում է բնածին կամ ձեռքբերովի իսկական պտոզը, երբ ճակատային մկանների լարվածության բացակայության պայմաններում մեկ աչքի վերին կոպը ծածկում է բբի կեսից ավելին կամ 1/3-ից ավելին` երկու աչքում:
Այդպիսի պտոզ ունեցող զորակոչիկներին (կցագրելիս) և զինծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Վիրահատությունից հրաժարվելու դեպքում որոշումը կայացվում է համաձայն «բ» կետի: