Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 97
Հոդված 97.
Արգանդի վզիկի կամ խոռոչի պոլիպների դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը, որպես կանոն, որոշվում է պոլիպի հեռացումից և արգանդի խոռոչի լորձաթաղանթը քերել-մաքրելուց հետո: Հեռացված պոլիպի կամ արգանդի պոլիպոզափոփոխված լորձաթաղանթի հյուսվածաբանական հետազոտության միջոցով չարորակ նորագոյացությունների հայտնաբերվելու դեպքում կիրառվում է 46-րդ հոդվածը: Պոլիպի բարորակության դեպքում կինը պիտանի է ճանաչվում զինվորական ծառայության համար: