Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 55

գործել է մինչև 2016-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 55.

Գիշերամիզությամբ տառապող զորակոչիկները և զինծառայողներն ուղարկվում են ստացիոնար հետազոտման և բուժման:

Նրանց հետազոտումը պետք է լինի լիակատար և համալիր` ուրոլոգի և նյարդաբանի մասնակցությամբ: Հետազոտման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվում կմախքի (թուրքական թամբ, ողնաշարի գոտկային հատված), արտաքին սեռական օրգանների վիճակին (ֆիմոզ, խուղակներ, միզատար խողովակի զարգացման արատներ), միզասեռական համակարգի զարգացման անոմալիաներին: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում հետազոտվում է միզապարկի ծավալն ու ձևը (ցիստոսկոպիա, խրոմոցիստոսկոպիա, ցիստոգրաֆիա), կատարվում է այլ հետազոտություն: Եթե գիշերամիզությունը նյարդային կամ միզասեռական համակարգի հիվանդությունների ախտանշաններից է, ապա որոշումն ընդունվում է ըստ հիմնական հիվանդության:

Եթե հսկողությունն ու կրկնակի հետազոտությունները, ինչպես նաև զինկոմիսարիատից ստացված տվյալները հաստատում են հիվանդության առկայությունը, իսկ բուժման արդյունքը դրական չէ, ապա գիշերամիզության հաճախակի դրսևորումներով տառապող զորակոչիկները և ժամկետային զինծառայողները խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի:

Այն զորակոչիկները, որոնց գիշերամիզության մասին նշված է միայն անամնեզում և վերջին երեք տարվա ընթացքում այն նրանց մոտ չի նկատվել, ճանաչվում են զինվորական ծառայության համար պիտանի: Եթե զինկոմիսարիատի կողմից զորակոչիկի վերաբերյալ ներկայացված տվյալների կամ առողջական վիճակի հետազոտության ակտի և վերը նշված տվյալների միջև առկա է ակնհայտ հակասություն, տրվում է տարկետում` մինչև մեկ տարի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։