Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 49

գործել է մինչև 2016-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 49.

Ճողվածքներ ունեցող զորակոչիկներին առաջարկվում է վիրահատություն, առաջին անգամ տրվում է տարկետում` մինչև 6 ամիս, հրաժարվելու դեպքում նրանք փորձաքննվում են «գ» կետի համաձայն: Հաջող բուժումից հետո նրանք պիտանի են զինվորական ծառայության համար: Վիրահատական բուժման հակացուցման դեպքում կիրառվում է սույն Կարգի համապատասխան հոդվածը:

«Ա» կետին են վերաբերում կրկնվող, մեծ չափերի հասնող, քայլելը դժվարացնող կամ բազմակի վիրահատական բուժումից հետո ներքին օրգանների ֆունկցիան խախտող ճողվածքները: Այս նույն կետով փորձաքննություն է կատարվում նաև բազմաթիվ հետվիրահատական ճողվածքների վիրահատությունից հրաժարվելու դեպքում:

Վիրահատությունից հետո ճողվածքի երկու անգամ կրկնվելը հիմք է «ա» կետը կիրառելու համար: Քայլելը չդժվարացնող, չափավոր մեծության ճողվածքների՝ մեկանգամյա կրկնվելու դեպքում կիրառվում է «գ» կետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։