Հոդված 56
Հոդված 56.
Սերմնալարերի երակների III աստիճանի վարիկոզ լայնացում ունեցող զորակոչիկներին և զինծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Բուժման բավարար արդյունքի դեպքում նրանց պիտանիությունը զինվորական ծառայության համար չի սահմանափակվում:
«Ա» կետին է վերաբերում ոչ արդյունավետ բուժման կամ բուժումից հրաժարվելու դեպքում սերմնալարերի երակների III աստիճանի վարիկոզ լայնացումը (լարն իջնում է ապաճած ամորձու ստորին բևեռի մակարդակից ցած, առկա է սպիտա- և արյունամիզություն, սերմնարտադրությունը խանգարված է):
«Բ» կետին է վերաբերում բուժման ոչ բավարար արդյունքի կամ բուժումից հրաժարվելու դեպքում սերմնալարի երակների վարիկոզ լայնացումը (լարն ամորձու վերին բևեռի մակարդակից ցածր է, չկա ամորձու ապաճում): Ներզատիչ, էնդոկրին խանգարումների դեպքում կիրառվում է 20-րդ հոդվածը: