Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 83

գործել է մինչև 2016-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 83.

Այս հոդվածին են վերաբերում զույգ աչքի ցանցենու ոչ վնասվածքային բնույթի շերտազատման հետևանքները՝ անկախ տեսողության սրությունից:

«Ա» կետին վերաբերում են զույգ աչքերի ցանցենու որևէ պատճառով առաջացած շերտազատումները, ինչպես նաև` ցանցենու երկկողմանի շերտազատման պատճառով կատարված վիրահատություններից հետո ստեղծվող վիճակները, անկախ տեսողության սրության աստիճանից:

Ցանցենու ոչ վնասվածքային բնույթի շերտազատումից հետո, III սյունակով փորձաքննվողները, տեսողության սրության դեպքում, կարող են խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար պիտանի և պատերազմական ժամանակ սահմանափակ պիտանի ճանաչվել` անհատական կարգով:

«Բ» կետին վերաբերում են մեկ աչքի ցանցենու որևէ բնույթի շերտազատման հետևանքները: III և IV սյունակներով փորձաքննվողներին, ովքեր դրական ելքով վիրահատվել են մեկ աչքի ցանցենու որևէ բնույթի շերտազատման, այդ թվում` ցանցենու վնասվածքային բնույթի շերտազատման կրկնվելու պատճառով, վիրահատությունից հետո, համաձայն 88-րդ հոդվածի, տրվում է մինչև 60 օր արձակուրդ, այնուհետև զինվորական ծառայության համար պիտանիության հարցը որոշվում է` ըստ աչքերի ֆունկցիաների վիճակի:

Ցանցենու ոչ վնասվածքային շերտազատման կրկնվելու պատճառով վիրահատված զորակոչիկները և շարքային զինծառայողները, համաձայն «բ» կետի, պիտանի չեն զինվորական ծառայության համար, իսկ III սյունակով փորձաքննվողները, լավ տեսողական ֆունկցիայի դեպքում, պիտանի են զինվորական ծառայության` սահմանափակումով, իսկ ՌՈՒՀ-եր ընդունվելու համար պիտանի չեն:

Բոլոր կարգերի փորձաքննվողները պիտանի չեն օդադեսանտային և սահմանապահ զորքերում, ՀՎԲՄ-ի հետ աշխատելու համար: Նրանց չի կարելի նշանակել մարմնի վիբրացիայի հետ կապված աշխատանքներում (տանկերի, հետևակի մարտական մեքենաների անձնակազմերում, տրանսպորտային միջոցների վարորդներ և այլն):

Ցանցենու շերտազատման պատճառով վիրահատված անձինք, անկախ տեսողական ֆունկցիաների վիճակից, պիտանի չեն ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։