Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 40

գործել է մինչև 2016-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 40.

«Ա» կետին վերաբերում են խոշոր հոդերում աննշան ֆիզիկական ծանրաբեռնումից տարեկան երեք և ավելի անգամ առաջացող, հոդի անկայունությամբ և վերջույթի հոդախախտումները, խոշոր հոդերի արտահայտված գերշարժունությունը, ենթահոդախախտի առկայությամբ՝ պահանջելով փաստացի օբյեկտիվ հաստատում (ռենտգենոգրաֆիա): Հոդախախտման փաստը պետք է հավաստի բուժհիմնարկը՝ այն ուղղելուց առաջ և հետո կատարած պարտադիր ռենտգեն հետազոտությամբ:

Կրկնվող հոդախախտման դեպքում զորակոչիկներին ու զինծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Հաջող բուժումից հետո զորակոչիկներին տրվում է տարկետում, իսկ զինծառայողների համար ընդունվում է որոշում՝ ըստ 37-րդ հոդվածի «դ» կետի՝ նրանց ազատելով մարզական պարապմունքներից և որևէ փոխադրամիջոց վարելուց: Բուժման անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում վերջնական որոշումն ընդունվում է 37-րդ հոդվածի համաձայն, ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի:

«Բ» կետին են վերաբերում ֆիզիկական զգալի ծանրաբեռնվածության (ծանրության բարձրացում, ըմբշամարտ և այլն) կամ կրկնվող վնասվածքի դեպքում առաջացող հոդախախտերը և խոշոր հոդերի աննշան արտահայտված գերշարժունությունը: Արգելվում են ֆիզիկական ծանրաբեռնումները 20 կգ-ից ավելի, ուժային վարժությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։