Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 51

գործել է մինչև 2016-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 51.

Նախատեսում է վիրահատական միջամտությունից հետո անբնական հետանցքի առաջացման դեպքերը:

Հետանցքի նեղացման և սեղմամկանի անբավարարության դեպքում զորակոչիկներին ու զինծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Վիրահատությունից հետո զինծառայողներին հիվանդության պատճառով (34-րդ հոդվածի «դ» կետ) տրվում է արձակուրդ, իսկ զորակոչիկներին՝ տարկետում մինչև 6 ամիս: Զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ բուժման արդյունքների: Հիվանդության կրկնվելու դեպքում որոշումն ընդունվում է ըստ 34-րդ հոդվածի «ա», «բ» կամ «գ» կետերի: Վիրահատությունից հրաժարվելու դեպքում` I սյունակի համաձայն փորձաքննվողները զինվորական ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի և հանվում են հաշվառումից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։