Հոդված 72
Հոդված 72.
«Ա» կետին վերաբերում է 5 մմ և ավելի խորությամբ պարոդոնտալ գրպանով, ատամնաբնի ոսկրահյուսվածքի արմատի 2/3 չափով ներծծումով (ռեզոբցիա), ատամի II-III աստիճանի շարժունակությամբ տարածուն պարոդոնտիտը, երբ ախտահարված ատամների գումարային ծամողական ֆունկցիան, ըստ Ագապովի, կազմում է ընդհանուր ծամողական ֆունկցիայի 50 % և ավելի:
Պարոդոնտիտի ախտորոշումը հաստատվում է ամբողջ ատամնածնոտային համակարգի մանրազնին ռենտգենաբանական հետազոտության միջոցով և հարակից հիվանդությունների հայտնաբերմամբ: Զորակոչիկներին զորակոչային տեղամասերին կցագրելիս պարոդոնտիտի առկայության դեպքում բուժում է նշանակվում:
Այս կետին վերաբերում են նաև բերանի խոռոչի լորձաթաղանթի՝ բուժման չենթարկվող հիվանդությունները: Ստոմատիտի (բերանաբորբ), խեյլիտի, գինգիվիտի, լեյկոպլակիայի և այլ հիվանդությունների, ներառյալ` նախաքաղցկեղները, առկայության դեպքում զորակոչիկներին (կցագրելիս) և զինծառայողներին բուժում է նշանակվում: ՌՆ ու Իճ այլ աղբյուրների հետ աշխատանքներում III, IV սյունակներով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես: Լեյկոպլակիայի և օբլիգատ նախաքաղցկեղների (Մանգոտիի խեյլիտ, Բոուենի հիվանդություն և այլն) դեպքերում ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատանքը հակացուցված է:
«Գ» կետին է վերաբերում ատամների կարիեսը, երբ ոսկրափուտի (կարիեսի) ենթարկված և հեռացված ատամների թվաքանակը 9-ից ավելի է, ընդ որում, 4-ից ոչ պակասն ունեն ատամնախոռոչի կամ պերիոդոնտի ախտահարում: Զորակոչիկներին տրվում է տարկետում` մինչև մեկ տարի, բուժման համար, զինծառայության համար պիտանիությունը որոշվում է բուժման ավարտից հետո՝ սույն հոդվածի մյուս կետերի համաձայն: Բուժման համար տարկետում տրվում է մեկ անգամ` մինչև մեկ տարի ժամկետով: Տարկետումից հետո, եթե զորակոչիկը ներկայանում է փորձաքննության նույն վիճակով, զորակոչվում է` հաշվի առնելով ծամողական ֆունկցիայի էֆեկտիվությունը (50 % և ավելի): Բուժումը կազմակերպել ըստ ծառայության վայրի: