Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-04-09-ից մինչև 2016-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

Հոդված 103. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացնելը

գործել է մինչև 2016-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 103. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացնելը

1. Կենտրոնական բանկի կողմից Ազգային ժողով ներկայացվող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը Ազգային ժողով ուղարկելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգում:

2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ և Կառավարություն:

3. Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացնելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչև 40 րոպե:

4. Մինչև 20-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`

ա) ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

բ) Կառավարության ներկայացուցիչը` ներկայացնելով Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը:

5. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության քննարկումն իրականացվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով և ավարտվում է եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:

(103-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, խմբ. 25.12.06 ՀՕ-38-Ն, 30.04.09 ՀՕ-113-Ն, փոփ.19.03.12 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։