Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-04-09-ից մինչև 2016-05-31։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2016-05-31-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 29. Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման և որոշումների ընդունման կարգը

գործել է մինչև 2016-05-31ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 29. Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման և որոշումների ընդունման կարգը

1. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը, և այն վարում է հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը:

2. Նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

2.1. Նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ՝

ա) հիմնական զեկուցողի ելույթը.

բ) հարցեր հիմնական զեկուցողին.

գ) հարակից զեկուցողի ելույթը.

դ) հարցեր հարակից զեկուցողին.

ե) մտքերի փոխանակություն.

ե.1) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը.

զ) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը.

է) քվեարկություն:

2.2. Ազգային ժողովում հարցի քննարկման համար հատուկ ընթացակարգ սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է հեղինակի (հիմնական զեկուցողի) կամ հանձնաժողովի անդամի կողմից և քվեարկվում է հարցի վերաբերյալ հանձնաժողովի քվեարկությունից հետո:

2.3. Նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո:

3. Նիստում քվեարկությունները կատարվում են միայն տվյալ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ: Քվեարկության է դրվում քննարկված հարցի վերաբերյալ Ազգային ժողովին դրական եզրակացություն ներկայացնելու մասին առաջարկությունը: Եթե այդ առաջարկությունը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, կամ այդպիսի առաջարկ չի արվում, ապա համարվում է, որ հարցի վերաբերյալ հանձնաժողովն Ազգային ժողովին դրական եզրակացություն չի ներկայացրել:

4. Հանձնաժողովի անդամը կարող է հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց:

5. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը:

5..1 (մասն ուժը կորցրել է 13.09.12 ՀՕ-174-Ն)

6. Նիստի արձանագրությունը, որը ներառում է նաև հանձնաժողովի նիստում քննարկված բոլոր հարցերի քվեարկությունների անվանական արդյունքները, ստորագրում է հանձնաժողովի նախագահը:

(29-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն, 30.04.09 ՀՕ-113-Ն, փոփ. 13.09.12 ՀՕ-174-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։