Գլուխ 4 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
Հոդված 24.5
Հոդված 24.5.
Էթիկայի հանձնաժողովի գործունեության ապահովումը
1. Էթիկայի հանձնաժողովի կազմակերպչական, իրավաբանական, փաստաթղթային, տեղեկատվական և վերլուծական գործունեությունն ապահովում է Էթիկայի հանձնաժողովի քարտուղարությունը, որը Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված քարտուղար և գործավար (օգնական):
2. Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը և գործավարը (օգնականը) աշխատանքի են ընդունվում և ազատվում աշխատանքից` Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան:
3. Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը կատարում է Էթիկայի հանձնաժողովի նախագահի հանձնարարականները և իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
(24.5-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-111-Ն)