Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-04-09-ից մինչև 2016-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 15 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 110. Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունը

գործել է մինչև 2016-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 110. Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունը

1. Հերթական նստաշրջանի և չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաև սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ, 79-րդ հոդվածի 3-րդ, 87-րդ հոդվածի 3-րդ, 112-րդ հոդվածի 4-րդ և 113-րդ հոդվածի 2-րդ կետերով նախատեսված հարցերը նախապես քննարկվում են, որպես կանոն, ուրբաթ օրը՝ ժամը 17.30-ին հրավիրվող Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում, որին մասնակցում են Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների և պատգամավորական խմբերի ղեկավարները կամ քարտուղարները, Հանրապետության Նախագահի և վարչապետի լիազորած ներկայացուցիչները, Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչը, Ազգային ժողովի նախագահի հրավիրած անձինք:

2. Աշխատանքային խորհրդակցության արձանագրությունն ստորագրում է նիստը վարողը:

3. Հաշվի առնելով աշխատանքային խորհրդակցությունում ներկայացված առաջարկությունները՝ Ազգային ժողովի նախագահը հաստատում է հերթական նստաշրջանի օրակարգի, դրանում լրացումներ կատարելու մասին և չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերը և դրանք ներկայացնում է Ազգային ժողովի քննարկմանը:

(110-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն, լրաց. 30.04.09 ՀՕ-113-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։